Ամփոփում

8-րդ դասարանի ամփոփում 

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին: 

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին: 

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին: 

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն: 

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը: 

Այս հարցերին կարող եք պատասխանել՝ օգտվելով Հայոց պատմություն 8-րդ դասարան, էջ 3-52 

  1. Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում: 
  1. Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը: 
  1. Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին: 
  1. Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:վերհանեքլ Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները: 
  1. Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ: 
  1. Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը: 
  1. Ներկայացրեք ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ 
  1.  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում: 
  1. Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին: 
  1. Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը: 
  1. Լրացնել թվականները: 

1699թ 

1724թ 

1727թ., մարտ 

1736թ 

1771թ 

1804-1813թթ 

1813թ., հոկտեմբերի 12 

1806-1812թթ 

1812թ.,մայիսի 16 

1826-1828թթ 

1828թ., փետրվարիի 10 

1828թ ապրիլ-1829թթ 

1829թ.,սեպտեմբերի 2 

1908թ., հուլիս 

1914թ., օգոստոսի 1 

1917թ.,դեկտեմբերի 5 

1918թ. Մարտի 1-ապրիլի 1 

1918թ., մարտի 3 

1918թ., ապրիլի 9 

1918թ. Մայիսի 11-հունիսի 4 

1918թ. Մայիսի 22-28 

1918թ., մայիսի 23-29 

1918թ., մայիսի 25-30 

1918թ., մայիսի 28 

1918թ. Հունիսի 4 

Оставьте комментарий