Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց նա մերժեց

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին․ որը նրան հակաճառում է

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

2.Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ …:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ ….:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ   :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ…:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն…. …:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի……:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար, 
բ) ժանգապատ, արծաթագույն
գ) հողմածին, ջրաղաց,
դ) զորագունդ, երկրամաս
ե) հեռախոս, գրագիր

4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

…. նախադասությունները ճիշտ են գրված:

…..գիրքը մի օրում կարդաց:

….. խնդիրները փորձի´ր լուծել:

… խնդրագիրքն արդեն վերջացրել է:

….. վազում էին ինչ-որ մեկի հետևից:

… ժողովուրդն է սպասում քեզ:

… մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

… հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

… գառներն ու ուլերը ցրվեցին:

… աշխարհը ոտքի տակ է տվել:

… երկրներում եղել Է:

… նույն բանն են պնդում:

…. հրդեհից այրվեց:

Առաջադրանք գրքից

310.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
312.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
316.Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
 Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածում

Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք, 8-րդ դասարան

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

Ունի 3 տեսակի կետադրություն՝

1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

2) Չակերտների մեջ

3) Բութով

Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի
Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
  
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:
 
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
            — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:
Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
Մարտիրոս Սարյանը հիշում է , որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում` չսպիացող մի ցավ:Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:Թողել եմ ներքև. և’ փառք, և’ գանձ, և’ քեն և նախանձ:Ոչ հայրենիք ունի, ոչ տուն, ոչ անուն:Կրակը լափեց թե սերմ, թե սերմնացան:Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա` այսինքն նոր քսակի տեր:Բոլորին զբաղեցնում էր մի միտք` այն է վաստակել որքան կարելի է շատ, և որքան կարելի է շուտ:Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր:Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Ան——ություն
    ան——ելի
    ան——ական
    դժ——-ություն
    համա—ություն
    համա—ցի
    հակա—ություն
    ստոր—-յա
    փոխ——ություն:
  2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց
    գույն
    վեճ
    տուն
    բույս
    մատյան
    երկու
    սեր
    ձայն
    ուղի:
    3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    արյունը գլխին խփել
    հոգին ավանդել
    անարգանքի սյունին գամել
    ճամփա պահել
    ականջի հետև գցել:
    4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ
    Սոդոմ և Գոմոր
    քավության նոխազ
    բաբելոնյան աշտարակաշինություն:
    5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
    Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:
    6. Կետադրի՛ր նախադասությունները:Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
    Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
    Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
    Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
    Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
    Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
    Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
    Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
    Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
    Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
    Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
    Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
    Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
    Քույրս երրորդ դասարան է:
    Բաժակը ձեռքն էր, որ մտավ։
    Շատ լավ է տիրապետում անգլերենը:
    Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
    Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Մայրենի Ֆլեշմոբ

1․ Գտի՛ր թաքնված բառը․Կյանք (գրաբարյան ձևերից) + հոդակապ + խոսք (հոմանիշ) + վերջածանցկենսաբանություն2․ Վանկերը միացրո՛ւ և հնարավորին շատ բառեր կազմի՛ր։Հա, դե, րա, դա, սա, վա, ղա, սե, րուն, յին, սան, տուն, րան, տա, գա, ղան։դասարան ,սեղան, գարուն, դերասան, վարարուն, դատարան, տաղարան,հարավայինտնային, դեղատուն, հավատուն3․ Բացատրի՛ր դարձվածքները։Աբրահամի գառ — հնազանդ, Ադամի տարի- շատ հին, Նոյի ագռավ- մարդ, որը ուշ է տեղ հասնում, Դանթեի դժոխք — տանջանքների մեջ , Շահ Աբբասի թոռ- դաժան, մեծահարուստ։4. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր ավելորդ բառը: Հիմնավորի՛ր ընտրությունդ։Ա) Ապահով, ապակի, ապերջանիկ, ապառաժԲ) Դժոխք, դժնի, դժբախտ, դժվարԱ) ապերջանիկ Բ) դժբախտ5․ Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ ,նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:Մանեն կարդում էր , բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:Վաղուց չէր տեսել ընկերոջը ՝ Վահագնին:Վաղուց չէր տեսել ընկերոջը ,Վահագնին:Շահ ունենա ՝ սիրտը կնվիրի այս տղան:Շահ ունենա սիրտը ՝ կնվիրի այս տղան:Նուբարենց տունը, համարյա ամեն օր , լի էր հյուրերով ՝ Զավենի ընկերներով:Նուբարենց տունը համարյա ամեն օր  լի էր հյուրերով ,Զավենի ընկերներով:6. Գտի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։Ով աշխատի, նա կուտի։Աշխատանքը ոսկի է։Նմանն զնմանին գտանէ։Աջով տուր, որ ձախով վերցնես։Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։Աշխարհն աշխատավորինն է։Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։Աստված տվողին է տալիս։Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։ Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։Աշխատանքը ոսկի է։ Աշխարհն աշխատավորինն է։Նմանն զնմանին գտանէ։ Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։Աջով տուր, որ ձախով վերցնես։ Աստված տվողին է տալիս։ Ով աշխատի, նա կուտի։ Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։7․ Մեկնաբանի՛ր նկարը և վերնագրի՛ր։Ո՛վ աշխատի, ո՛վ ուտիԿյանքում միշտ չէ , որ աշխատողը իր պտուղները քաղում է: Այս նկարում կան մարդիկ, որոնք հարստանում են ուրիշի աշխատանքի հաշվին։ 8. Կարդա՛ արևմտահայերեն առակը և գրի՛ր, թե ինչ որոշում կայացրեց Խիկար իմաստունը (կարող ես արևելահայերեն գրել, ինչպես նաև  չմոռանաս կետադրել)։ Հիմնավորի՛ր գրածդ։ Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.- Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։- Դու՛ն խօսիր,- կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։- Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։- Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,-կը դիմէ երկրորդին։- Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելիհարուստ եմ։- Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,- կը դիմէ իմաստունը երրորդին։- Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ուդաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։Երեքը լսելէն յետոյ Խիկար իմաստուն կ՚ըսէ.—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ուանվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։—Ձեզանից ամենահարուստը գիտունն է. նրա հարստութլունը մնայուն ուանվերջանալի է, և ոչ ոք չի կարողանա այն խլել նրանից..։9. Կարդա՛ առակը և ընտրի՛ր առակին համապատասխան միտքը։ Որսորդն եւ կաքաւնՈրսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.- Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:Եւ ասէ որսորդն.- Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:ՏարբերակներԽորամանկ լինելը լավ է։Ինչ ցանես, այն էլ կհնձես։Պետք չէ քիթն ուրիշի գործերի մեջ մտցնել։Լավություն անողի գլուխը ծակ է։10․  Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես՝Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով։Ես մանկուց շատ մտերիմ ընկեր ունեմ ՝ անունը Արամ: Մի անգամ բակում երեխաներով ֆուտբոլ էինք խաղում: Քանի մթնում էր , խաղն այդքան ավելի հետաքրքիր էր դառնում: Վճռական պահին, երբ պետք է հերթական գոլը խփվեր, դիմացից մրցակիցս ոտքով խափս տվեց և վայր գցեց ինձ: Մեզ հաջողվեց հերթական գոլը խփել ,բայց ոտքս շատ էր ցավում, ամեն մի քայլը ինձ ցավ էր պատճառում: Դա տեսնելով, իմ մտերիմ ընկեր Արամը շարունակեց խաղալ, իսկ մի

Համո Սահյանի բանաստեղծություններից

8-րդ դասարան

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում, —
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

ՆԵՂՎՈՒՄ ԵՄ…

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ:

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Առաջադրանք գրքից, 8-րդ դասարան

1.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (գիտնականի), (աշխատանքը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (մոլորակը):
Լավան մոտենում էր (քաղաքին):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (մարդուն):
Լեռները դղրդում էին (երկրաշարժից):
ժայռի գագաթը միայն (ուղաթիռով) կարելի է բարձրանալ:

2. Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող խնդիր լրացումներ, որոնք արտահայտվեն ա)բաոով, բ) երկրորդական նախադասությամբ:

Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն: Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին նրան, ում կապել էին զոհասեղանին:
Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում: (ինչի՞ մասին)
Վերջապես արևը տաքացրեց: (ո՞ւմ)
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (ի՞նչը)
Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (ինչի՞ն)

Կրկնողական առաջադրանք

1.Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:

5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Վախ, սանձ, անուն, սուգ, գութ:
Վախենալ, սանձել, անվանել, սգալ, գթալ։

Բ. Հպարտ, կապույտ, կարծր, կոպիտ, սուր:
Հպարտանալ, կապտել, կարծրանալ, կոպտել, սուրել։

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ։

Դ. Հավերժ, հանգիստ, արագ, շատ, քիչ:
Հավերժանալ, հանգստանալ, արագանալ, շատանալ, քչանալ։

6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Տևել, տպել, բացել,դասել, ճառել:
Բ. Վեր, արտ, հակ, հար, ստոր:
Վերատպել, վերաբացել, վերադասել, վերաճառել, արտատպել, արտաբացել, հակաճառել, հարատևել, հարադասել, ստորադասել։



7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:

Ցատկում(Ե) էի, երբ լսեցի(Ե) դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի(Ե), որ դա ամենից առաջ տխրեցրեց(Ե) ինձ, քանի որ գիտեի(Ա), որ ուշացել եմ(Ա): Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի(Ե) ուշանալուս(Ա) համար, որպես արդարացում ունենալով(Ա) թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու(Ե) հայտնագործությունը:

8. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկացնել

9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ – Զմայլվել
Ապաքինվել – Առողջանալ
Դալկանալ – Գունատվել
Պարծենալ – հպարտանալ
Չքանալ – անհայտանալ
Ընկղմվել – սուզվել
Ոգևորել – գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել – նիրհել
Կողոպտել – թալանել
Հանդգնել – համարձակվել
Մտածել – խորհել
Ենթարկվել – հնազանդվել
Վրնջալ – խրխնջալ
Մարտնչել – պայքարել

10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորեղ հսկա ես:

Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը երկարոտ էր, գույնն էլ՝ դեղնավուն:

Հայրացու՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Մտերմորեն՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբայրական օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամական եք խոսում: Հարցը յուրովի լուծեց ու գնաց:

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:

Առաջադրանքներ

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  • Կիրճի մյուս կողմում՝ մութ անտառներում արջեր շատ են լինում: — տեղ
  • Մայրս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին: — ժամանակ
  • Երևանում՝ կենտրոնական շուկայում աշխույժ եռուզեռ է: — տեղ
  • Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ: — ժամանակ
  • Փողոցների մայթերին՝ տների անկյուններում,  կուտակվել էին չորացած տերևներ: — տեղ
  • Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից: — ժամանակ

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախամենաընդունակայլընտրանքառընթերգահընկեցգիրկընդխառնգործընկերգույնզգույներկնչելզուգընթացթրըխկլուսնկահյուրընկալձեռնտումակընթաց

բ/ ակնդետամենաընդունելիանընդմեջգործընթացդասընկեր,  դյուրըմբռնելիերկընտրանքթըխկխոչընդոտկորնթարդհամընթաց,  հատընտիրմերթընդմերթչընկճվելչրխկոցվերընձյուղվել

գ/ ակնթարթամենաընտիրանըմբռնելիանընդունակդասընթացինքնըստինքյանհամընկնելձկնկիթմեջընդմեջմթնկամթնշաղնախընտրել,  որոտընդոստչրըխկչըմբռնելսրընթացօրըստօրե

դ/ անակնկալանընդունելիարագընթացանընտելառնչվելդյուրընթեռնելիխաղընկերխոյընթացհետզհետեմակընթացությունշրխկալչընդդիմանալչընկնելվերընթացքարընկեցօրընդմեջ

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրե, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևե, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ: