Նախագծային աշխատանք, կենսաբանություն

Մեր ուսումնասիրած օրգան-համակարգերից (տեսողական, լսողական, մարսողական, նյարդային, մկանային, հենաշարժիչ, կմախքային, մաշկային) ընտրել որևէ մեկը և պատրաստել ուսումնական տեսանյութ տվյալ համակարգի հիվանդությունների վերաբերյալ:

ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ և ԲՈՒԺՈՒՄԸ

ՌՈՏԱՎԻՐՈՒՍՆԵՐ — դա վիրուսային վարակների խումբ է, որոնք առավել հաճախ աղիքային գրիպ են առաջացնում 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների մոտ։

Մեծահասակներնել են հիվանդանում ՌՈՏԱՎԻՐՈՒՍՆԵՐ-ով, բայց
մեծահասակների մոտ հիվանդությունը մեղմ է ընթանում , մեղմ ախտանիշներով:

Հիվանդությունը վարակիչ է: Աղիքային գրիպը փոխանցվում է.
վարակված սննդամթերքի միջոցով (առավել հաճախ՝ կաթնամթերքի)
կենցաղում կեղտոտ ձեռքերի միջոցով
փոխանցվում է նաև հազից և փռշտոցից :

Հիվանդությունը կրում է սեզոնային բնույթ:
Ամենաշատ դեպքերը գրանցվում են նոյեմբերից ապրիլ ամիսներին:

ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ՝

Հիվանդության ընթացքում առանձնացնում են ՝
ինկուբացիոն շրջանը— մինչև 5 օր
հիվանդության սուր շրջանը— 3-7օր
վերականգման շրջանը— 4-5 օր

Հիվանդության սկիզբը սուր է, ուղեկցվում է

  • ջերմաստիճանի արագ բարձրացումով
  • կրկնվող փսխումով
  • հիվանդը կարող է ունենա կծկվող ցավեր
  • հնարավոր է փորլուծություն

Կղանքի բնույթըն օգնում է ախտորոշել ռոտավիրուսային վարակը.

հիվանդության առաջին օրը այն հեղուկանման է, դեղին գույնի
հաջորդ օրերին այն մոխրագույն-դեղնավուն է, կավեանման

Բացի աղիքային դրսևորումներից հիվանդներին անհանգստացնում են ՝
քթի հոսումը
կոկորդի ցավը
հազը:
Այդ ամենը առավել հաճախ առաջանում է երեխաների մոտ:

Մեծահասակների մոտ ախտանիշները նման են սովորական մարսողական խանգարումների.

  • ախորժակի կորուստ
  • փորլուծություն
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում կարճ ժամանակով

Հաճախակի մեծահասակների մոտ ախտանիշները չեն արտահայտվում, բայց նրանք կարող են վարակիչ լինել շրջապատի համար: Եթե ընտանիքում կամ միջավայրում կա այդպիսի հիվանդ, ապա հերթականորեն բոլորը հիվանդանում են:

Ռոտավիրուսային վարակի ախտանիշները կարող են շատ նման լինել այլ վարակիչ հիվանդությունների , ինչպիսին են սալմոնելոզը, խոլերան: Այդ պատճառով ախտանիշները հայտնաբերելուս հետո, հատկապես փոքր երեխաների մոտ, անհապաղ պետք է դիմել բժիշկի:

Ոչ մի դեպքում երեխային մի տվեք ցավազրկողներ, առանց բժշկի հետ խորհրդակցելու,
քանի որ դա կարող է քողարկել ավելի լուրջ հիվանդությունների ախտանիշները:

ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Չկան հատուկ դեղամիջոցներ, որոնց գործողությունն ուղղված է ռոտավիրուսների ոչնչացմանը:

Բուժումը հիմնականում ուղղված է հիվանդության ախտանիշների դեմ պայքարին:

Եթե ​​հիվանդը ախորժակ չունի, ապա մի ստիպեք նրան ուտել:
Կարող եք առաջարկել խմել հատապտուղներից պատրաստված կիսել կամ հավի արգանակ։ Սնունդն ու խմիչքը պետք է օգտագործվեն փոքր չափաբաժիններով, որպեսզի փսխում չառաջացնեն։

Չի կարելի սննդի մեջ օգտագործել կաթնամթերք, քանի որ դրանք լավ միջավայր են պաթոգեն բակտերիաների տարածման համար։

Ջրազրկումից խուսափելու համար պահանջվում է ռեգիդրացիոն թերապիա.
Խորհուրդ է տրվում ջուր խմել կամ ավելի լավ կլինի խմել աղի լուծույթ Ռեգիդրոն կամ սեղանի աղի լուծույթ (1 թեյի գդալ աղ 1 լիտր ջրի հետ խառնած):

Հեղուկը պետք է ընդունել փոքր չափաբաժիններով (50 մլ-ից ոչ ավելի) յուրաքանչյուր կես ժամը մեկ։

Ներերակային հեղուկներ կարող են պահանջվել միայն այն դեպքում, եթե հիվանդությունը շատ ծանր է, ընթանում է օրգանիզմի թունավորությամբ:

Կարելի է հիվանդին տալ Էնտեռոսգել, ակտիվացված ածխածին կամ Սմեկտա, աղիքներից տոքսինները հեռացնելու համար:

ԲԱԿՏԵՐԱՅԻՆ վարակի կանխարգելման և բուժման համար նշանակվում են հակալուծային դեղամիջոցներ՝ Էնտեռոֆուրիլ կամ Էնտերոլ:

Մարսողական խանգարումները շտկելու համար նշանակվում են ֆերմենտային դեղորայքներ՝ Մեզիմ ֆորտե կամ Պանկրեատին:

Ռոտավիրուսային վարակի ժամանակ 38 աստիճանից ցածր ջերմաստիճանը իջեցնում են միայն բացառիկ դեպքում, քանի որ ռոտավիրուսները մահանում են այս ջերմաստիճանում:

Երեխաների ջերմությունը նվազեցնելու համար նշանակում են ՝ Ցեֆեկոն, Պանադոլ կամ Նուրոֆեն:

Երեխաների ջերմությունը նվազեցնելու համար կարելի է օգտագործել ֆիզիկական մեթոդներ՝ շփում ,մերկացում:

Երբ հիվանդի ախորժակը վերադառնում է , նրա աղիքային միկրոֆլորան վերականգնելու համար նշանակում են Լինեքս, Բակտիսուբտիլ, ԱցիպոլԲիֆիֆորմ:

ՌՈՏԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ համար մշակվել են թուլացած վիրուս պարունակող երկու պատվաստանյութ՝ ռոտավիրուսային վարակի դեմ պայքարելու համար: Դրանք կաթացնում են բերանի մեջ:

Ոչ հատուկ կանխարգելման միջոցներից են անձնական հիգիենայի կանոնները՝

(ձեռքերի լվացումը հասարակական վայրեր այցելելուց հետո, ուտելուց առաջ), ինչպես նաև սննդի և ջրի վերամշակման կանոնների պահպանումը:

Բանջարեղենն ու մրգերը անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ, իսկ համաճարակային շրջանում խորհուրդ է տրվում դրանց վրա եռման ջուր լցնել։ Խորհուրդ է տրվում խմել միայն եռացրած ջուր:

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել կաթնամթերքի որակին։ Չի կարելի ուտել կասկածելի ծագման կամ ժամկետանց ապրանքներ։

Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
զառիթափ— համայնք
պրիստավը — ոստիկանապետ
յասավուլ- ոստիկան
ստերջ—  չմշակված
աղորիք— ջրաղացի մաս

2. Բնութագրիր Օհան ամուն:

Ճակատը շա՜տ կնճռոտված էր էրևում։ Ահագին ձյունափայլ մորաքը խառնվել էր բաց կրծքի ալեխառն մազերին։ Ինքնամփոփ ծխում էր չիբուխը։ Օհան Ամին Շիրակից էր:Նա արդարություն սիրող մարդ էր: Մինչև քառասուն տարին Օհան-ամին ապրել էր իրեն պապերի գյուղում, աշխատել էր օր ու գիշեր, ցանել ու հնձել, Կողբ ու արանները քիրա-քյարվանի գնացել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել, ինքն էլ ամուսնացել և որդիներ հասցրել։
Ամբողջ կյանքում իր արդար քրտինքով էր ապրել, աչքը չէր դրել ուրիշի ունեցվածքին:Օհան ամին իր խոսքի տերն էր,նրան ոչ ոք չէր կարող համոզել կամ խաբել,նա կյանք տեսած մարդ էր:
Միրզա Մեհեդին Օհան Ամու բանտի ընկերն էր,լավ մարդ էր, ու սուր մտքեր ուներ, լավ պատմություններ էր պատմում:
Բանտում կար Սարգիս անունով մի տղա:Սարգիսը արդար տղա էր, բայց նրա եղբայրը նրան դրդել էր կռիվ անելու:
Օհան Ամինը մի տղայի հետ էր ապրում ջաղացում,այդ տղայի անունը Մխիթար էր: Նրան կարճ Մխո էին ասում:Այդ տղան Օհան-ամիի քրոջ տղան էր,որբ էր մնացել: Օհան Ամին այդ տղային շատ էր սիրում, ու նրան որպես իր տղա էր ընդունում,Մխոն էլ իրեն հոր պես սիրում ու հարգում էր: Մխոն մոտ 30 տարեկան էր:Նա շատ ուրախ սիրտ ուներ,շատ զվարթ տղա էր,բոլորի հարցերին կատակով էր պատասխանում:


3. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Այս ստեղծագործությունը աշխարհի, լավ ու վատի, ճիշտ ու սխալի մասին է, կյանքում պատահած դժվարությունների, անարդարությունների մասին,լավ ու վատ մարդկանց ապրած կյանքի մասին:

4. Ինչու ՞է վերնագրված  «Համբերանքի չիբուխը»:
Ավետիք Իսահակյանը պատմվածքի մեջ տալիս է բացատրությունը.
«Պատանի երևակայությանս համար երևում էր լուրջ, մենակյաց Օհան-ամին, իբրև նահապետական դարերի մի իմաստուն, որ վաթսուն տարիների գագաթից նայում է աշխարհին, միտք է անում աշխարհի բանը՝ ծխելով իր «համբերանքի չիբուխը» ։


5. Պատմվածքից դուրս գրիր ասացվածքները:

«Մարդը կէրթա, աշխարքը կմնա»
Ու քանի որ փողը կա, մարդ չկա, քանի իմ ու քու կա, սեր ու խիղճ չկա։ Էդտեղից էլ հարուստ ու աղքատ, զրկող ու զրկվող, բանտ արունհեղություն։
Կանաչ դաշտի պարզ հոլիկը Շահի ոսկե քյոշքից լավ է:
Քրտինքովդ կերած հացը Սուլթանների ճաշից լավ է։
Շահիրների մուղամներից Քամու ազատ շունչը լավ է։
Հարուստ, հպարտ ախպորիցդ Սրտամոտ օտարը լավ է։

— Մարդը գնացական է, — ամվտփեց իր մտքերը Օհան–ամին, — նրա լավ գործը՝ մնացական, ըսել է՝ ինքն է մնացական։ Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշցնե։ Թե չէ աոանց լավ մարդու աշխարքը շա՜տ դառն է՝ օձի լեղի…

Այնքան ագահ էր,որ աշխարքը իրան տայիր՝ աչքը էլի մրջյունի տարած մեկ գարի հատիկի վրա կըլներ։ Ագահ մարդու փորը կրնա կուշտ ըլնի, բայց աչքը միշտ անոթի կըլնի։

— Մխոն էնքան ուրախասիրտ է, — դարձավ Օհան-ամին ինձ, — գիտես թե ո՛չ պառավանալ կա, ո՛չ մեռնել։ Աշխարքը իրան վրա ծախես, մեկ կոպեկի չի առնի։ Ամենեն հարուստ մարդն է, ինչու որ ամենեն գոհ ու կուշտ մարդն է։ Ամեն բանի հաղթել է։

Թուրքը կըսե.— «Կուիվն ուրտեղի՞ց է։— Մեկը կուտե, մեկէլը կաշե.— կռիվն էդտեղից է» ։


6. Ուրիշ ի՞ նչ ասացվածքներ գիտես ժլատության և ագահության մասին:
7. Ընդգծիր դարձվածքները:

8. Ի՞ նչ են տալիս պատկերավորման միջոցները, մեջբերված պատմությունները պատմվածքին:
9. Պատմվածքում ընդգծված հատվածը դարձրու գրական հայերեն:

— Ժամանակով աճամի հողը մեկ մարդ կուգա, կիջնի մեկ գեղ ու կխնդրվի՝ իրան դրկից շինեն, հող տան, ապրի։ Գեղի մեծերը կըսեն.— էս հողը քեզի. կըսե՝ քիչ է։ Կըսեն.– էն մեկն էլ քեզի. կըսե. նորեն քիչ է. էն ժամանակ գեղի մեծերը կըսեն.— Է՜յ դու ծակաչք մարդ, ահան մեր հանդը առաջդ է, վազե՛, ինչքան ոտքդ կտրեց՝ էն քեզի։ Էս մարդն էլ էնքա՜ն կվազե, էնքան կվազե, որ վերջը շունչը կկտրի, սիրտը կպատռի, կընկնի, կմեռնի… Հիմի քու ախպերն է. պատիժն առավ, մահը մոտիկուց տեսավ։ Էդքանն էլ բավական է։

Майский флешмоб для 6-8 классов

6-8 классы

1. Лингвистическая загадка:

Это выражение обозначает довольно специфическое состояние, человек помнит значение слова, может его объяснить, однако само слово вдруг оказывается забыто! Японцы говорят: слово застряло в горле.

А что говорят носители русского языка?

«На кончике языка» ,«вертится на языке»

2.    Подберите русские  синонимы к заимствованным словам:

аббревиатура- сокращение, фиаско- неудача, эскиз-набросок,  корректировать-поправлять, коммуникабельный-общительный, толерантный- терпеливый, принимающий чужое мировоззрение

3.   Угадайте слово по его описанию:

а) » глаз» автомобиля;

б) «архитектурное» строение пчел;

в) шляпка на ножке;

г) лесной барабанщик.

а) фара б)улей в) гриб г) дятел

4. Отгадайте загадки: 

а) Всех кормит, а сама голодная ходит. Земля

 б) Зубы имеют, а зубной боли не знают. Грабли

 в) Без рук, без ног, а рисовать умеет. Мороз

г) Была белая да седая, пришла зеленая, молодая. Зима и Весна

а)Земля б) Грабли в) Мороз г) Зима и Весна

5. 9 мая в странах СНГ отмечают как День Победы в Великой Отечественной войне . Какой праздник отмечают в Германии в этот день?

завершение Второй мировой войны в Европе

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց նա մերժեց

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին․ որը նրան հակաճառում է

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

2.Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ …:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ ….:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ   :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ…:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն…. …:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի……:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար, 
բ) ժանգապատ, արծաթագույն
գ) հողմածին, ջրաղաց,
դ) զորագունդ, երկրամաս
ե) հեռախոս, գրագիր

4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

…. նախադասությունները ճիշտ են գրված:

…..գիրքը մի օրում կարդաց:

….. խնդիրները փորձի´ր լուծել:

… խնդրագիրքն արդեն վերջացրել է:

….. վազում էին ինչ-որ մեկի հետևից:

… ժողովուրդն է սպասում քեզ:

… մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

… հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

… գառներն ու ուլերը ցրվեցին:

… աշխարհը ոտքի տակ է տվել:

… երկրներում եղել Է:

… նույն բանն են պնդում:

…. հրդեհից այրվեց:

Դաս 27, ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ

1. Բերե՛ք գոլորշու՝ ներքին մեխանիկական էներգիայի վերածվելու օրինակներ: 
Գոյություն ունեն ջերմաշարժիչների տարբեր տեսակներ՝ շոգեմեքենա, ներքին այրման շարժիչ, գազատուրբին, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ:

2. Ի՞նչ է ջերմաշարժիչը: 
Ջերմաշարժիչ է կոչվում այն մեքենան, որն աշխատանք է կատարում վառելիքի ներքին էներգիայի օգտագործման հաշվին:

3. Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները: 
Գոյություն ունեն ջերմաշարժիչների տարբեր տեսակներ՝ շոգեմեքենա, ներքին այրման շարժիչ, գազատուրբին, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ:

4. Ի՞նչն են անվանում ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից: 

Ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)

Աշխատանք կատարելիս ջերմաշարժիչը օգտագործում է վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակի միայն մի որոշ մասը: Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակի ո՛ր մասն է կազմում շարժիչի կատարած աշխատանքը, կոչվում է  ՕԳԳ:

Ջերմաշարժիչի ՕԳԳ-ն գտնում են հետևյալ բանաձևով՝
 η=A/Q⋅100%

որտեղ Q-ն վառելիքի այրումից ստացված ջերմաքանակն է, A-ն՝ շարժիչի  կատարած  աշխատանքը: Քանի որ A-ն միշտ փոքր է Q-ից, ապա ցանկացած ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակիցը փոքր է 100%-ից: 

5. Ո՞վ է հայտնագործել շոգեմեքենան
Ժամանակակից շոգեմեքենայի նախատիպը Ջեյմս Ուատտի ունիվերսալ մեքենան էր (1774-1784), որի օգտակար գործողության գործակիցն անհամեմատ բարձր էր նախորդներից։

1-ին տակտ՝ներթողումԲացվում է (1) կափույրը: (2) Կափույրը փակ է: Ներքև իջնող (3) մխոցը վառելախառնուրդը ներքաշում է գլանի մեջ:

2-րդ տակտ ՝սեղմումԵրկու կափույրն էլ փակ են: Վեր բարձրացող մխոցը սեղմում է վառելանյութը:

Սեղմման ընթացքում վառելանյութը տաքանում է:

3-րդ տակտ՝ 

աշխատանքային քայլ:Երկու կափույրն էլ փակ են: Երբ մխոցը հայտնվում է վերին եզրային դիրքում, խառնուրդը վառվում է մոմի էլեկտրական կայծով: Խառնուրդի այրման արդյունքում առաջանում են շիկացած գազեր, որոնց ճնշումը կազմում է 3−6 ՄՊա, իսկ ջերմաստիճանը հասնում է 1600−2200 °C-ի: Այս գազերի ճնշման ուժը մխոցը ներքև է հրում: Մխոցի շարժումը հաղորդվում է թափանիվով ծնկաձև լիսեռին: Ուժեղ ազդեցության շնորհիվ թափանիվը շարունակում է շարժվել իներցիայով՝ այդպիսով ապահովելով մխոցի տեղաշարժը նաև հաջորդ տակտերում:

4-րդ տակտ՝ 

արտաթողումԲացվում է (2) կափույրը: (1) Կափույրը փակ է: Մխոցը շարժվում է վեր: Վառելիքի այրման արգասիքները դուրս են գալիս գլանից և խլացուցիչով (նկարում ցույց չի տրված) բաց են թողնվում մթնոլորտ: 


Պատրաստել ուսումնական նյութ՝ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉ» կամ «ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ» թեմայով:

§53.ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 6 .

ՋՐԻ ԵՌՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱԽՈՒՄԸ ՆՐԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ԱՂԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ.

 Աշխատանքի նպատակը. Պարզել, թե ջրի եռման ջերմաստիճանը ինչ պ ես է կախված նրանում լուծված աղի առկայությունից: Սարքեր և նյութեր. մոտ 150 մլ թորած ջրով լի փորձանոթ, ջերմա չափ (120 0C-ից բարձր չափման սահմանով), ջեռուցիչ, 40-50 գ կերակրի աղ: 

Աշխատանքը կատարելու ընթացքը .

1. Ջերմաչափը դրեք փորձանոթի ջրի մեջ: 

2. Փորձանոթը դրեք ջեռուցիչի վրա և միացրեք այն: 

3. Սպասեք մինչև ջուրը եռա: 

4. Ջերմաչափի ցուցմունքը գրանցեք աղյուսակում: 

5. Փորձանոթը վերցրեք ջեռուցիչից: 

6. Աղը լցրեք ջրի մեջ և խառնեք մինչև նրա լուծվելը: 

7. Փորձանոթը կրկին դրեք ջեռու ցիչի վրա և տաքացրեք մինչև աղաջուրը եռա: 

8. Աղաջրի եռման ջերմաստիճանը գրանցեք աղյուսակում: 

Նյութը՝ ջուր:  Եռման ջերմաստիճանը, օ C Մաքուր ջուր Աղաջուր
9. Համեմատեք մաքուր ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանները. 

 Ի՞նչ արդյունք եք ստացել: Մաքուր ջրի եռման ջերմաստիճա՞նն է բարձր, թե՞ աղաջրի: 
Աղի լուծույթի եռման ջերմաստիճանըավելի բարձր է, քան մաքուր ջրինը:

• Ի՞նչ եզրակացություն կարելի է անել փորձի արդյունքում: 
Աղի լուծույթի եռման ջերմաստիճանըավելի բարձր է, քան մաքուր ջրինը: Դա պայմանավորված է հագեցած գոլորշու ճնշման նվազմամբ

• Ջրի եռման ջերմաստիճանը ինչպե՞ս է կախված նրանում լուծված աղի առկայությունից: 
Որքան շատ է աղի քանակը, այնքան բարձր է աղի լուծույթի եռման ջերմաստիճանը։ Դա պայմանավորված է հագեցած գոլորշու ճնշման նվազմամբ

• Ի՞նչ եք կարծում՝ ﬕսը շուտ եփելու համար աղը սկզբո՞ւմ է պետք լցնել, թե՞ եփելուց հետո?
Աղը պետք է լցնել եռալուց հետո , առանց աղի ջուրն ավելի արագ կեռա, բայց եռալուց աղը արագացնում է եռման գործընթացը։

Հարցեր՝

  1. Ինչո՞ւ է շատրվանի մոտ ավելի հով?
    Շատրվանի մոտ խոնավ օդ է։ Խոնավության ջերմային հաղորդունակությունն ավելի բարձր է, քան օդի ջերմային հաղորդունակությունը։ Հետևաբար, մարմինը ջերմությունը կորցնում է ավելի արագ:
  2. Ինչո՞ւ են նույնիսկ ուժեղ անձրևից հետո վարդի թերթիկները չոր մնում?
    Վարդի թերթիկները պարունակում են յուղոտ նյութ, որը թույլ չի տալիս դրանք թրջվել ջրով։

Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևյթի վրա ազդող ճնշուﬕց և հեղուկում լուծված նյութերից: 

ՓՈՐՁԱՐԱՐԿԱՆ ԱՌԱՋԱԴՐՆՔՆԵՐ.

1.Երկու ﬕ անման ափսեների ﬔջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկրոր դը՝ սառը: Չափեք այն ժամանակաﬕ ջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը: Բացատրեք գոլորշիացման արագությունների տարբերությունը: 

Ջուրն ավելի արագ է գոլորշիանում տաք տեղում:
Ավելի բարձր ջերմաստիճանում գոլորշիացումն ավելի ինտենսիվ է լինում :

2. Կաթոցիկից թղթի վրա ﬔ կական կաթիլ ջուր և սպիրտ կաթեցրեք: Չա փեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի՞ ﬕ ջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր: 

Էթիլային սպիրտն ավելի արագ կգոլորշիանա, նրա գոլորշիացման ջերմությունը 2,6 անգամ ավելի քիչ է, քան ջրինը, ինչը նշանակում է, որ նրա ձգողության ուժն ավելի փոքր է:

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի ﬔ ջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արա գու թյունների տարբերությունը:

Գոլորշիացման մակերեսը տարբեր է, ուստի ավելի երկար ժամանակ կպահանջվի բաժակից գոլորշիանալը:

Մայիսյան ֆլեշմոբ բնագիտությունից / Ֆիզիկա

Պատմություն ամփոփում

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

8-րդ դասարանի առաջադրանքների փաթերի հղումը տեղադրել:

Թարգմանությունների հղումը տեղադրել:

Նախագծային աշխատանքների հղումը տեղադրել:

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը:

Այս հարցերին կարող եք պատասխանել՝ օգտվելով Հայոց պատմություն 8-րդ դասարան, էջ 3-52

  1. Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:
  2. Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը:
  3. Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին:
  4. Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:վերհանեքլ Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները:
  5. Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ:
  6. Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը:
  7. Ներկայացրեք ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ
  8.  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:
  9. Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին:
  10. Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը:
  11. Լրացնել թվականները:

1699թ

1724թ

1727թ., մարտ

1736թ

1771թ

1804-1813թթ

1813թ., հոկտեմբերի 12

1806-1812թթ

1812թ.,մայիսի 16

1826-1828թթ

1828թ., փետրվարիի 10

1828թ ապրիլ-1829թթ

1829թ.,սեպտեմբերի 2

1908թ., հուլիս

1914թ., օգոստոսի 1

1917թ.,դեկտեմբերի 5

1918թ. Մարտի 1-ապրիլի 1

1918թ., մարտի 3

1918թ., ապրիլի 9

1918թ. Մայիսի 11-հունիսի 4

1918թ. Մայիսի 22-28

1918թ., մայիսի 23-29

1918թ., մայիսի 25-30

1918թ., մայիսի 28

1918թ. Հունիսի 4

Ամփոփել

Երեք տարվա Պատմություն առարկայի ուսումնասիրությունը ինչ տվեղ ձեզ

Ա. Ամենահետաքրքիր իրադարձությունները

Բ.Եզրահանգումներ

Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ

(նրան՝ դստերս)

Իմ հեռավոր երկինք, բա՜րև։
Ինչու՞ քեզ այսպես կոչեցի։ Բանն այն է, որ երբ դու վերջապես ձեռքդ վերցնես այս գիրքը, ինձ նայելու ես էջերի ու տառերի միջով, ինչպես Խաղաղ օվկիանոսի ջրերին՝ ինքնաթիռի պատուհանից, ինչպես հարավաֆրիկյան վայրի ցեղերին, ինչպես սև-սպիտակ մի ֆիլմ․․․
Քեզ կթվա, թե ես հինավուրց, դարավոր մեկն եմ և իմ ժամանակներում մարդիկ աշխարհը տեսնում էին սև ու սպիտակ երանգներով։

Ժպտում եմ։
Ժամանակները փոխվում են, համաձայն եմ, բայց մարդկանց զգացմունքները՝ ոչ։
Ես ուզում եմ ասել քեզ, անհա՜ս իմ, որ պետք է փայփայել ամեն մարդու, որ երբևէ մտել է քո կյանք։ Դա շատ կարևոր է, հավատա՛ ինձ։ Չես սիրում, ատում ես, արհամարհում ես ողջ հոգով, ուրեմն ուղղակի բա՛ց թող։ Մի՛ խփիր, մի՛ սպանիր, մարդուն վատը մի՛ ցանկացիր՝ անիծելով։ Ուղղակի բա՛ց թող, ուղղակի մոռացի՛ր։
Այս կյանքում քեզ ի վերջո կվերադառնա բումերանգի պես ամեն բան, բարձրում սավառնող իմ, ուզես թե չուզես։ Գիտես դա, թե ոչ։ Ցավում եմ, բայց այդպես է լինելու։
Ես մի առիթով համոզվեցի, որ իմ կյանքին առնչված ամեն մարդ՝ լավ կամ վատ, գեղեցիկ կամ ոչ այնքան, հարուստ թե աղքատ, իմ ուղեկիցն է ժամանակի որոշակի ընթացքի համար։ Սա «կյանք» անունով  գլուխկոտրուկի մի մասնիկն է։ Շատ դժվար է ցավ չպատճառել, երբ այնպես մեծ է ցանկությունը։ Ծայրահեղ դժվար է երբեմն քո մեջ գտնել մարդուն։
Ես կոչ չեմ անում ձախ այտը դեմ տալ, երբ կապտակեն աջ այտիդ, տվյալ դեպքում ես խորհուրդ եմ տալիս առանց հապաղելու ջարդել քիթը։ Ես կոչ եմ անում ցավ չպատճառել այն անվնաս, անպաշտպան էակներին, որոնք մի օր կտեսնեն քո մեջ  միմիայն ամենահիասքանչը, բոլոր արժանիքներդ, այն բարի մարդկանց, որոնք կուրորեն սիրահարված կլինեն քեզ։
Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ, փոքրի՜կս, անգամ եթե քո տարերքը կրակն է, իսկ նրանցը՝ օդը կամ ջուրը։ Չես սիրում, ատում ես, քանի որ հիասթափվել ես մարդուց, ուղղակի բաց թող նրան։ Ասա, որ չես կարողանա, որ չես թելադրի, որ այլևս անհնար  է հարություն տալ․․․ Ասա այնպես, ինչպես որ կա։ Բայց մի՛  ծեծիր օրեր շարունակ, մի՛ արա նրան այն, ինչ որ չէիր ցանկանա ինքդ քեզ։
Մայրդ ինձ հաճախ էր ասում ճոճանակի մասին․ որքան երկար, տևական է այն ճոճվում, այնքան ուժեղ է լինելու հաջորդած հարվածը։

Խոստմանը հավատարիմ լինելու կարևորության մասին
(նրան՝ որդուս)

Եզակի տաղանդ է տված խոստումը պահելը։ Այս վեհ կարողությունը չի ծնվում մարդու հետ, գենետիկորեն չի փոխանցվում և չի առաջանում տարիքի հետ։ Այն կարելի է միայն դաստիարակել ինքդ քո մեջ։ Ընտելացնել ինքդ քեզ՝ ապրել քո կողմից ասված բառի շուրջ։
Ամոթալի չէ ասել «ոչ», «չի ստացվում», «չեմ կարող», բայց ահա եթե մարդուն ինչ-որ բան ես խոստացել ու չես պահել խոստումդ, ուրեմն թուլություն ես ցուցաբերել։ Չպահած խոստումը առաջին հերթին թուլության նշան է, կամքի բացակայության, անպատասխանատվության։
Մարդիկ իրենց բնույթով չեն սիրում անպատասխանատու էակներին և գրեթե միշտ լուրջ չեն ընդունում այդպիսիներին։ Ուղղակի ինչ-որ մի պահի նրանք կդադարեն քեզ հետ շփվել, կխզեն բոլոր կապերը։
Խոստումը պահելն արարք է։ Արարքը՝ արդյունքն է մարդկային ջանքերի, որոնք ուղղված են որոշակի գործողությունների, նույնսիկ եթե մարդը բնավ չի ուզում գործել։ Իսկ ասել և չանել․ սա արդեն հարմարվողականություն է, պլանկտոնին բնորոշ հատկությունների արտահայտություն։ Անկեղծ լինեմ, եթե հստակ գիտես, որ չես անելու, ավելի լավ է պատասխանիր,որ չես կարող, հակառակ դեպքում քեզնից կհիասթափվեն և կսկսեն վերաբերվել լրիվ այլ կերպ։
Գիտե՞ս՝ ինչու են տղամարդկանց միջավայրում շատ գնահատում խոսքին հավատարիմ մարդկանց։ Որովհետև այդպիսով կարելի է հայտնաբերել տղամարդու ոգին կամ էլ բնավ չհայտնաբերել այն։ Կալանավայրերում խոստումը չպահող մարդկանց հայհոյում են, իսկ մեր աշխարհում անվանում են պարզապես դատարկախոս։
Հաճախ մենք տարիներ շարունակ գդալ-գդալ հավաքում ենք մեր հանդեպ հարգանքը, և մի սխալ արարքի պատճառով այն դեն նետում դույլերով։
Բառը, որդիս, ուղղակի ձայն չէ։ Խոստումը քո վերաբերմունքն է մարդուն, ում դու այն խոստացել ես։ Խոստումը քո ուժի գոյության կամ դրա բացակայության ցուցիչն է։ Խոստումը քո ոգին է, կամ էլ ուղղակի գոլորշի է քո բերանից։
Միլիոն տոկոսով համոզված եմ այն ամենում, ինչ գրում եմ հիմա․ կատարածդ խոստումներով են դատելու քո մասին։

Մայիսի 5-15, պատմ.

Առաջադրանք 1

Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 10-13-րդ առաջադրանքները /գրավոր/

10.  1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաստանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես
փոխեցին նրա զարգացման ուղին։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև
նախկին կայսրության ազգային երկրամասերի ժողովուրդների պատմական
ընթացքի վրա:

  • Ցարիզմի տապալումից հետո ի՞նչ փոփոխություններ եղան Ռուսաստանի
    կենտրոնում և Անդրկովկասում:
  • Փաստերով ցո՛ւյց տվեք, որ հայ ազգային–քաղաքական կյանքը վերելք ապրեց 1917 թվականին: Ազգային ի՞նչ նոր մարմիններ ստեղծվեցին:

1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն:
Վերացվեց Կովկասի փոխարքայությունը: Փոխարենը 1917 թ. մարտի 9–ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ): ԱՀԿ–ում հայերի ներկայացուցիչը Մ. Պապաջանյանն էր: Իր ողջ գործունեության ընթացքում ԱՀԿ–ն այդպես էլ հեղինակավոր իշխանություն չդարձավ երկրամասում:

Հայկական հարցում Ռուսաստանի նոր իշխանության որոշ քայլեր լավատեսական հույսեր արթնացրին հայ քաղաքական շրջանակներում:
1917 թ. ապրիլի 26–ին հրապարակվեց Ժամանակավոր կառավարության  որոշումը Արևմտյան Հայաստանի և գրավված մյուս վայրերի կառավարման մասին:
Այն կազմված էր երեք մարզերից (Էրզրում, Խնուս,Վան):
Ռուսական նոր իշխանությունը սկսեց հայկական մարզերում հայանպաստ քաղաքականություն իրականացնել՝ ի տարբերություն ցարիզմի: Թույլատրվեց բոլոր հայերին վերաբնակվելու հիշյալ մարզերում:

1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին:
Ազգային կենտրոնական նոր մարմնի ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի (1912–1917 թթ.) գործունեությունը:
Հայոց ազգային խորհուրդը դարձավ հայության կենսական խնդիրները տնօրինող գլխավոր մարմինը:

Բոլշևիկների կուսակցությունը 1917 թ. հոկտեմբերի 25–ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7–ին) Պետրոգրադում իրականացրեց պետական հեղաշրջում և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Վ. Լենինի գլխավորությամբ ստեղծվեց նոր կառավարություն՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ): Այսպես սկսվեց Ռուսաստանի պատմության խորհրդային ժամանակաշրջանը:
Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ–ն լուծարվեց:
Կոմիսարիատում գլխավոր պաշտոնները զբաղեցնում էին մենշևիկներն ու էսէռները: 12 կոմիսարներից 3–ը հայ էին:

Անդրկոմիսարիատը հաշտության բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5–ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:
Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուս–թուրքական ճակատը փլուզվեց: Ռուսական զորքը լքեց ճակատը, իսկ ազգային զորամասերը, որոնք պետք է փոխարինեին ռուսներին, դեռ նոր էին ձևավորվում և ճակատ չէին հասել: 1917 թ. դեկտեմբերի վերջին ճակատի՝
Արևմտյան Հայաստանի հատվածում մնացել էր ընդամենը 17 հազար մարտիկ:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29–ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը (դեկրետ): Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման (անկախ պետություն ստեղծելու, Ռուսաստանին միանալու կամ ինքնուրույն այլ որոշում կայացնելու) իրավունքը:

Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից:

Հաշտության 4–րդ հոդվածի և ռուս–թուրքական լրացուցիչ պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը: Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից: Ռուսաստանը պարտավորվում էր նաև Անդրկովկասից հանել իր բոլոր ուժերը և զորացրել հայկական զորամասերը:
Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների
հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը,
և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում:

  1. Խորհրդային Ռուսաստանը, Քառյակ միության երկրների հետ առանձին հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Այդ ճանապարհին նա զոհաբերեց հայության պատմական իրավունքները, և Հայաստանի
    մեծ մասը կրկին հայտնվեց թուրքական տերության կազմում: Վերսկսվեց
    պատերազմը Կովկասյան ճակատում, որն ի վերջո վերածվեց հայ–թուրքական բախման:
  • Ո՞ր պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:
    Ներկայացրե՛ք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին:
  • Իրականում ո՞ւմ միջև էր ընթանում պատերազմը Կովկասյան ճակատում
    1918 թ. ապրիլ–մայիս ամիսներին: Թվարկե՛ք հայ ժողովրդի Մայիսյան հերոսամարտերը, աչքի ընկած ղեկավարներին և զորականներին: Վերհանե՛ք
    Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը:
  • Խմբային կամ անհատական աշխատանքով պատրաստե՛ք ելույթ Մայիսյան
    հերոսամարտերից մեկի վերաբերյալ՝ օգտվելով նաև լրացուցիչ աղբյուրներից ու համացանցի նյութերից:

Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից:

1918 թ. գարնանը թուրքերը 50–հազարանոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու,
Դաղստան և Հյուսիսային Իրան:
Թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը:
Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի:

Ալեքսանդրապոլի գրավումը, Ջավախքի, Շիրակի դիմադրությունը:

Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք:
Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում:

Թուրք–հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

Սարդարապատի ռազմական գործողությունները:՛

Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և Սիլիկյանի
գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար:
Հաղթանակի կոփման գործում մեծագույն ներդրում ունեցավ 1918 թ. մարտի 24–ին Երևանի նահանգի դիկտատոր հաստատված Արամ Մանուկյանը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց Ս. Էջմիածնում՝ ժողովրդի ու զորքի կողքին:
Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը:
Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր:
Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին` հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Սիլիկյանին հրամայեց հակահարձակման միջոցով կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան:
Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները:

Գնդապետ Դանիել Բեկ–Փիրումյանն իր զորամասերին նախապատրաստեց հակահարձակման: Մարտից առաջ կրակոտ ճառ ասաց Գարեգին եպիսկոպոս
Հովսեփյանը: Մայիսի 22–ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Թուրքերը խուճապահար անցան Ախուրյանի աջ ափը: Առջևում
Ալեքսանդրապոլն ու Կարսն էին:
Մայիսի 29–ին գեներալ Սիլիկյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները:

Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը:

Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը:
Մայիսի 23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն
օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի
ուժերի մի մասը, որ շարժվել էր դեպի Ղարաքիլիսամայիսի 22–ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայից հյուսիս
ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ:
Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում են: Մայիսի 25–ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար:
Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ
Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան:

Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:
Այս ճակատամարտերը ապացուցեցին, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4–ին կնքել հաշտության պայմանագիր:


12. XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին հսկայական զարգացում ապրեց հայկական մշակույթը: Վերելք ապրեց կրթական գործը, հայ գիտնականները քայլում էին ժամանակի գիտական նվաճումներին համահունչ։ Գրականության և
արվեստի ոլորտները նույնպես զարգանում էին արդիական ուղղությունների
և սկզբունքների հիման վրա։

  • Ներկայացրե՛ք հայ ազգային կրթական նշանավոր հաստատությունները: Գիտության ո՞ր ասպարեզներում նվաճումների հասան հայ գիտնականները:
  • Ձեր կարծիքով հայագիտությունը ինչո՞ւ վերելք ապրեց: Նշե՛ք հայտնի հայագետների: Ի՞նչ նշանավոր հայ պատմաբանների գիտեք:
  • Խմբային կամ անհատական աշխատանքով պատրաստե՛ք ելույթ հայ մշակույթի որևէ ականավոր գործչի մասին՝ օգտվելով նաև լրացուցիչ աղբյուրներից ու համացանցի նյութերից:

Գիտության, տեխնիկայի ու արվեստի զարգացման արդյունքները արևելահայ ու արևմտահայ մշակույթի վերելքի կարևոր նախադրյալներ դարձան:
Ռուսաստանում վերելք ապրող ժողովրդավարական շարժումները, ռուսական առաջադիմական գրականությունն ու արվեստը էական ազդեցություն ունեցան արևելահայության մշակութային վերելքի վրա:
Իսկ արևմտահայությունը մշակութային զարգացման ազդակներ էր ստանում եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական իրականությունից: Արևելահայերի
մշակութային գլխավոր կենտրոնը Թիֆլիսն էր, իսկ արևմտահայերինը՝ Կոստանդնուպոլիսը:
Այս ժամանակաշրջանում մշակութային կյանքում նախաձեռնությունն անցնում է եվրոպական բարձրագույն կրթություն ստացած հայ երիտասարդությանը:
Մտավորական նոր սերունդը գերակա խնդիր է հռչակում ժողովրդի մեջ լուսավորության տարածումը, ազգային ինքնագիտակցության վերելքի ապահովումը, ազատության ու արդարության համար պայքարելը:

Կրթական համակարգը:

Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Աստիճանաբար աճեց պետական դպրոցների թիվը, որտեղ ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր: Հայոց եկեղեցու տնօրինման ներքո գործող ծխական տարրական դպրոցներում դասավանդում էին կրոն, հայերեն, ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն: Տրվում էին նաև նախնական գիտելիքներ աշխարհագրությունից, բնագիտությունից, պատմությունից: Հայկական գրեթե բոլոր բնակավայրերում կային տարրական դպրոցներ: Այսրկովկասում 1914 թ. դրությամբ կար 400 հայկական եկեղեցական դպրոց 31 հազարից ավելի աշակերտով:

Բացվեցին նաև իգական ուսումնական հաստատություններ: Այդ գործում մեծ է Պերճ Պռոշյանի ավանդը: Նրա անմիջական ջանքերով 1864 թ. Շուշիում և 1866 թ.
Երևանում բացվեցին իգական դպրոցներ: Դրանք շուտով ստացան միջնակարգի աստիճան և մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում:
1874 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ–ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան:

Օսմանյան կայսրության կազմում գտնվող արևմտահայությունը կրթության ոլորտում դանդաղ, բայց հաստատուն քայլեր էր կատարում: Գործում էին երկու կարգի ազգային դպրոցներ` նախակրթարան (տարրական) և երկրորդական (միջնակարգ): Դպրոցների կառավարումը, ըստ Ազգային սահմանադրության, հանձնվեց թաղային խորհուրդներին:
1857 թ. Մկրտիչ Խրիմյանը բացեց «Ժառանգավորաց» վարժարանը: 1870 թ. Գարեգին Սրվանձտյանցը Վանում հիմնադրեց իգական վարժարան: Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881 թ. բացված Սանասարյան վարժարանն էր:

Գիտության զարգացումը

Այս ժամանակաշրջանի գրեթե բոլոր հայ գիտնականները, ազգային պետության բացակայության պատճառով, ապրում և աշխատում էին հայրենիքի սահմաններից դուրս Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ–ում և այլ վայրերում:
Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է:
Քիմիկոս Ջակոմո (Հակոբ) Չամչյանն իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Հռոմի համալսարանում: Նա համարվում է ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը:
Ֆիզիկայի ասպարեզում XX դ. կարևոր հայտնագործություններից մեկը տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, մշակել է Հովհաննես Ադամյանը (1879–1932): Նա աշխատել է Բեռլինում, Պետերբուրգում, խորհրդային իշխանության տարիներին` նաև Երևանում: Նա դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը:
Աստղագիտության բնագավառում հռչակվել է վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը: Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում նա է առաջինը
հայտնաբերել Յուպիտերի վեցերորդ արբանյակը:
Հայ բժիշկների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի Մարգար Առուստամովը:
Ֆիզիոլոգիայի բնագավառում մեծ գործ է կատարել ռուս մեծ գիտնական Ի. Պավլովի սան Լևոն Օրբելին:

Հայագիտություն

XIX դ. կեսերից բուռն զարգացում ունեցավ հայագիտությունը: Հայոց լեզվի, գրականության, պատմության, Հայաստանի աշխարհագրության հետազոտության ասպարեզում բեղմնավոր գործունեություն ծավալեցին հայ և օտարերկրացի գիտնականները: Հայերենի ուսումնասիրությունը դրվեց գիտական լուրջ հիմքերի վրա: Հայագիտության այս ճյուղի վերելքը կապված է լեզվաբանների նոր սերնդի ներկայացուցիչների՝ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության հետ:
Հայագիտությունը խոշոր հաջողությունների հասավ նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
XIX դ. վերջին և XX դ. սկզբին ընդհանուր լեզվաբանության ականավոր ներկայացուցիչները ցույց տվին հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում՝ որպես նրա առանձին ճյուղ:
Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:
Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը (1864–1934) հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով: Նրա հայագիտական ուսումնասիրությունների ամփոփումն էր «Անի» աշխատությունը:

XIX դ. վերջին և XX դ. սկզբներին հզոր առաջընթաց ունեցավ հայագիտության առանցքային ճյուղերից մեկը՝ հայ պատմագիտությունը:
XIX դ. հայ պատմագիտության մեծավաստակ դեմքերից է Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը (1820–1901):
Հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ստեղծելու գործում հատկանշելի է Անտոն Գարագաշյանի «Քննական պատմություն հայոց» ուսումնասիրությունը:
Հայոց պատմության զանազան հիմնահարցերի,
Մեծ նշանակություն ունի Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ազգապատում» եռահատոր ուսումնասիրությունը:
Հայոց պատմության ուսումնասիրությունը որակական նոր աստիճանի բարձրացրեց պատմաբան Լեոն:
Նիկողայոս Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» արժեքավոր
աշխատություն է գրել:

13. Նոր դարերի Հայոց պատմության ուրույն մասն է կազմում հայկական գաղթավայրերի պատմությունը։ Հայրենիքից հեռու ձևավորված համայնքների
առջև ծառացել էին ազգային ինքնության պահպանման, մշակույթի զարգացման և Հայաստանին օգնելու, հզորացնելու հիմնախնդիրները:

  • Ո՞ր երկրներում էին կազմավորվել խոշոր հայկական գաղութներ: Ներկայացրե՛ք դրանց պատմական նշանակությունը:
  • Համազգային ի՞նչ կառույցներ են ստեղծվել Նոր դարերում:
  • Փաստերով ցո՛ւյց տվեք գաղթավայրերի դերը և ունեցած ներդրումը ազգային
    մշակույթի զարգացման և հայապահպանության գործում:

Հայերը պատմական տարբեր ժամանակաշրջաններում վերաբնակվել են Հայաստանից դուրս մոտակա կամ հեռավոր երկրներում: Արտագաղթի պատճառները տարբեր էին ՝ պետականության կորուստ, օտարների դաժան տիրապետություն, ցեղասպանություն, տնտեսական, սոցիալական և քաղաքական ծանր վիճակ, սով, համաճարակներ և այլն:
Նրանք նոր երկրում սովորաբար ձևավորում էին հայկական համայնք: Յուրաքանչյուր պետությունում ստեղծված համայնքը ընդունված է անվանել գաղութ:
Հայկական գաղութներն առաջացել են դեռևս միջնադարումՄիջնադարի ընթացքում հայերը՝ զանգվածաբար, առանձին խմբերով կամ անհատապես, հաստատվել էին Բյուզանդիայում, Իրանում, Օսմանյան կայսրությունում :
Արտագաղթը հատկապես աղետալի չափերի հասավ քոչվորական ցեղերի արշավանքների շրջանում և հայոց թագավորությունների անկումից հետո:
Նոր դարերի սկզբի դրությամբ հայերը բնակություն էին հաստատել աշխարհի ավելի քան 20 երկրներում:
Նոր դարերի սկզբում հայերի հոսքը մեծացավ դեպի Հնդկաստան, Ռուսաստան,
Եվրոպայի տարբեր պետություններ և այլն:

XVII դարի կեսերից մինչև XX դարի սկզբները հիմնական գաղթավայրերն էին Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Արևմուտքի զարգացած երկրները, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը: Այս ժամանակաշրջանում որոշ համայնքներ ստվարացան, իսկ մի մասն էլ անկում ապրեց:

Մեծ թվով հայեր էին ապրում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում: Այնտեղ XV դարից ձևավորված հայ գաղթավայրը փաստորեն
դարձավ այն կենտրոնատեղին, ուր ստեղծվեց և վերելք ապրեց արևմտահայ մշակույթը: XIX դ. վերջերին Կ.Պոլսում կար 200 հազար հայ բնակչություն:
Այնտեղի համայնքը հայության ազգային, կրոնական, հասարակական ու քաղաքական կյանքում ունեցավ վիթխարի դերակատարություն:
Կազմակերպված համայնք էր ձևավորվել նաև Զմյուռնիայում (Իզմիր), որտեղ այդ ժամանակ ապրում էր 12000 հայ:

Հնդկաստանի հայ համայնքը XVIII դարում ստվարացավ հատկապես իրանահայության հաշվին: Հաջորդ դարասկզբին այնտեղ հաշվվում էր մոտ 25 հազար մարդ:
Իրանի հայ համայնքում նոր ժամանակներից հաշվվում էր մոտ 200 հազար մարդ:
Եգիպտոսում այդ նույն ժամանակ հայերի թիվը մոտ 15 հազար էր:
Նոր դարերում ամենամեծ հայկական գաղթավայրը ձևավորվեց Ռուսաստանյան կայսրությունում: Այստեղ Առաջին աշխարհամարտի նախօրեին, Արևելյան
Հայաստանից դուրս, ապրում էր մեկ միլիոն հայ: Մեծ համայնքներ էին կազմավորվել Թիֆլիսում, Բաքվում, Հյուսիսային Կովկասում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Իսկ Ղրիմում հայկական համայնք գոյություն ուներ դեռ միջնադարից:
Խոշոր գաղթավայրեր էին ձևավորվել նաև Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում:
Առաջնահերթ խնդիր էր մայրենի լեզվի, ազգային հավատի, ինքնագիտակցության, ավանդական ապրելակերպի պահպանումը: Հայկական գաղթավայրերում մեր հայրենակիցները ապրել են որպես հավաքական ամբողջություն, դիմագրավել են ձուլման վտանգին, պաշտպանել համայնքի շահերն ու ազգի պատիվը:
Հայերի արտահոսքը ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: Բուն հայրենիքում պակասեց հայ ժողովրդի ներուժը: Մեծացավ եկվոր քոչվորների և մուսուլմանների թիվը: Երկրի բազմաթիվ նահանգներում խիստ նվազեց բնիկ ժողովրդի` հայերի թվաքանակը:
Իսկ Մեծ եղեռնից հետո հայազրկվեց Հայաստանի մեծ մասը:


Առաջադրանք 2

Համաշխարհային պատմություն էջ 158-156, 1-5 հարցերին գրավոր պատասխանել

  1. Նոր դարերի երկրորդ փուլում Արևմուտքի երկրների մեծ մասում հաստատվեց
    արդյունաբերական հասարակությունը։ Համաշխարհային պատմական առաջընթացում տիրապետող դիրքի հասավ Եվրոպան: Չնայած անհավասարաչափ
    զարգացմանը՝ մյուս աշխարհամասերի երկրները և ժողովուրդները դանդաղորեն էին ընթանում արդյունաբերական հասարակության ուղիով. բացառություն
    էին ԱՄՆ–ն ու Ճապոնիան։
  • Ո ՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը: Ո ՞ր երկրներն առաջ անցան Անգլիայից իրենց զարգացման մակարդակով և ինչո՞ւ: Ի՞նչ է նշանակում երկրների անհավասարաչափ զարգացում,
    որո՞նք էին այդ երևույթի պատճառները:

Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբ
Այդ ընթացքում ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Հասարակական կյանքում մեծացավ գիտության և տեխնիկայի դերը։ Արտադրությունն ընդլայնվեց և հասավ մեծ ծավալների։ Առաջավոր երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։ Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։ Ավելացավ խոշոր քաղաքների թիվը, բարձրացավ բնակչության կենցաղային ու կրթական մակարդակը։

Անգլիայում (Մեծ Բրիտանիա), Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում արդյունաբերական հասարակությունն առավել արագ էր զարգանում։ XIX դ. 50–60–
ական թթ. Անգլիան համարվում էր «աշխարհի արհեստանոցը»։ Սակայն դարի վերջին նրա տնտեսական զարգացումը դանդաղեց։ Վերամիավորված Գերմանիան XX դ. սկզբին նրանից առաջ անցավ և դարձավ Եվրոպայի տնտեսապես ամենահզոր երկիրը։
Զարգացման ճանապարհ բռնեց նաև միավորված Իտալիան։
Դրանց կողքին Եվրոպայում կային երկրներ, որտեղ արդյունաբերական հասարակության կայացումն ընթանում էր դանդաղ։ Այդ երկրներում՝ Ռուսաստան, Ավստրո–Հունգարիա, Իսպանիա, տիրապետող էին ավատատիրական կարգերը։

Այս դարաշրջանի առանձնահատկություններից էր տարբեր երկրների անհավասարաչափ զարգացումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները անկախության նվաճումից հետո (1783 թ.) առաջադիմում էր։

Ճապոնիայում 1870–ա կան թթ. կատարվեցին բարենորոգումներ, որոնց
շնորհիվ երկիրն աստիճանաբար դարձավ Ասիայի ամենազարգացած և հզոր երկիրը։

Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում շարունակվում էր Ասիայի երկրների՝ Օսմանյան տերության, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ընդհանուր հետամնացությունը։ Դրանք վերածվել էին եվրոպական տերությունների գաղութների կամ կիսագաղութների։


2. XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին գիտությունը դարձավ արտադրողական հզոր ուժ։ Գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրումը տնտեսության մեջ առաջացրեց կարևոր փոփոխություններ ամբողջ հասարակության կյանքում։

  • Գիտության և տեխնիկայի ներդրումը ի՞նչ փոփոխություններ առաջացրեց տնտեսության մեջ: Ի՞նչ է մենաշնորհը: Ի՞նչ հետևանքների հանգեցրեց մենատիրությունների առաջացումը: Ներկայացրե՛ք հասարակության ընկերային կառուցվածքը, որո՞նք էին գլխավոր դասակարգերը: Ի ՞նչ դեր էր խաղում միջին խավը:

XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին հասարակական կյանքում մեծացավ գիտության և տեխնիկայի դերը։ Արտադրությունն ընդլայնվեց և հասավ մեծ ծավալների։ Առաջավոր երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։ Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։ Ավելացավ խոշոր քաղաքների թիվը, բարձրացավ բնակչության կենցաղային ու կրթական մակարդակը։
Մենաշնորհ (մոնոպոլիա -«վաճառում եմ» բառերից )-կազմակերպություն, որը վերահսկում է շուկայում գինը և առաջարկի ծավալը։
Արդյունաբերական հեղաշրջում – Արտադրության մեքենայացման գործընթաց, որն սկսվեց XVIII դ. 60–ական թթ.։ Մանուֆակտուրային փոխարինելու եկավ մեքենագործարանային արտադրությունը։ Գիտության և տեխնիկայի նվաճումներն սկսե ցին լայնորեն ներդրվել արտադրության մեջ՝ կյանքի կոչելով նոր նյութեր, սարքավորումներ, էներգիայի աղբյուրներ։ Հեղաշրջում առաջացրեց նաև շոգեշարժիչի գյուտը:

Արդյունաբերական հասարակության կարևոր դեմքը դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձեռներեցներին անվանում էին բուրժուա, իսկ ավելի ուշ նաև կապիտալիստ։
Բուրժուա ասելով՝ նկատի ունեին քաղաքի պատվարժան բնակիչներին՝ բժիշկներ, փաստաբաններ, դատավորներ, դեղագործներ, վաճառականներ, դրամատերեր (բանկիրներ): Դրանք մարդիկ էին, ովքեր ունեին կարևոր մասնագիտություն, ինքնուրույն գործ և ապրում էին բարեկեցիկ կյանքով։


3. Արդյունաբերական առաջավոր երկրներում XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին ձևավորվում է ժողովրդավարական հասարակություն։ Քաղաքական
ասպարեզում կային երեք հիմնական հասարակական հոսանքներ՝ պահպանողականներ, ազատականներ և սոցիալիստներ։

  • Բնորոշե՛ք երեք հիմնական հասարակական հոսանքները, նշե՛ք այդ ուղղությունների հայտնի գործիչների: Ի՞նչ է կուսակցությունը, թվարկե՛ք ձեզ հայտնի մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ հայկական: Ներկայացրե՛ք ժողովրդավարական հիմնական ձեռք բերումներն այս շրջափուլում:

XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին ավելի ազդեցիկ էր երկու հոսանք՝ պահպանողական և ազատական։
Պահպանողականությունը պայքարում էր ինչպես հեղափոխական, այնպես էլ բարենորոգչական փոփոխությունների դեմ, պահպանում էր դարերով կուտակված
ազգային արժեքները, կոզմ էր աստիճանական բարենորոգումների։

Ազատականության գաղափարները պահանջում էին հասարակական առաջադիմության հիմքում դնել մարդու, հասարակության և պետության շահերի համադրումը։

XIX դ. կեսերին բանվորների պատմական դերը յուրովի գնահատեցին գերմանացի մտածողներ Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը։ Իրենց աշխատություններում նրանք
փորձում էին ապացուցել, որ բանվորները հասարակության կարևորագույն հատվածն են։ Այդ նոր հասարակարգը նրանք անվանեցին սոցիալիստական (լատիներեն « ընկեր, դաշնակից» բառից)։ Նրանց տեսակետի համաձայն՝ սոցիալիզմի ժամանակ մարդիկ պետք է միավորվեն համընդհանուր շահերով։ Համաժողովրդական սեփականությունը կարող է պայմաններ ստեղծել ավելի շատ նյութական բարիքներ արտադրելու, առատություն և բարեկեցություն ապահովելու համար։


4. XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին Ֆրանսիայում, Ռուսաստանում և
ԱՄՆ –ում առաջացան հեղափոխական ճգնաժամեր, որոնք տարբեր արդյունքներ ունեցան։

  • Որո՞նք էին ԱՄՆ քաղաքացիական պատերազմի պատճառները և գլխավոր արդյունքները: Ո ՞ր իրադարձություններից հետո և ե՞րբ է ընդունվել Ֆրանսիայի Երրորդ հանրապետության Սահմանադրությունը, ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
    Ե՞րբ է տեղի ունեցել և ի՞նչ հետևանքներ է ունեցել Ռուսաստանյան առաջին հեղափոխությունը:

Հեղափոխություն — քաղաքական երևույթ, որի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ։

XVII–XVIII դդ. Հյուսիսային Ամերիկայում ձևավորվեց անգլիական 13 գաղութ: Այստեղ հաստատվեց բազմազգ բնակչություն, հիմնականում՝ անգլիացիներ: Գաղութները ղեկավարում էին անգլիական արքայի կողմից նշանակված նահանգապետերը: Անգլիան խոչընդոտում էր դրանց զարգացումը, որպեսզի գաղութները մնան լոկ հումքի մատակարար:

Սակայն գաղութներում ժամանակի ընթացքում ձևավորվեցին միասնական տնտեսություն, յուրահատուկ մշակույթ և ազգային ինքնագիտակցություն։ XVIII դ. կեսերին բնակչության մեծ մասն իրեն համարում էր ամերիկացի:

Ամերիկացիները սկսեցին գիտակցել գաղութային լուծը թոթափելու, ինքնիշխան պետություն ստեղծելու հրամայականը:
Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված գաղութների ներկայացուցիչների համաժողովը՝ Կոնգրեսը, հռչակեց ամերիկացիների բնական իրավունքները՝ Անգլիայից պահանջելով ճանաչելու դրանք: Սակայն մերժում ստանալով` սկսեց ձևավորել կանոնավոր բանակ: Այդ գործը հանձնարարվեց Ջ. Վաշինգտոնին:

Մինչ ընթանում էին ռազմական գործողությունները, 1776 թ. հուլիսի 4–ին Կոնգրեսն ընդունեց Անկախության հռչակագիրըՀուլիսի 4–ը մինչ օրս նշվում է որպես ամերիկացիների ազգային տոն:


Ֆրանսիայում Նապոլեոն III–ի իշխանությունը խոչընդոտում էր Ֆրանսիայի հետագա զարգացմանը։ Ֆրանսիայում ծավալվեց ազատական շարժում։
1870–1871 թթ. պատերազմ ծավալվեց Նապոլեոն III–ի և Պրուսիայի միջև։ Ֆրանսիական բանակը խայտառակ պարտություն կրեց։ Կայսրը գերի ընկավ, և միապետությունը տապալվեց։
Երկիրը կրկին հռչակվեց հանրապետություն։ Սակայն գերմանացիները պաշարեցին Փարիզը, սկսվեց սով։
1871 թ. մարտի 18–ին ապստամբություն ծագեց։ Կառավարությունը փախավ։ Ժողովուրդն ստեղծեց իր իշխանությունը՝ Փարիզի կոմունան։ Դա տևեց 72 օր։ Կառավարական ուժերն արյան մեջ խեղդեցին ապստամբությունը։
Սուր պայքար ծավալվեց միապետականների և հանրապետականների միջև։ Հաղթեցին հանրապետականները։ 1875 թ. ընդունվեց Երրորդ հանրապետության
Սահմանադրությունը։ Արդեն XX դ. սկզբին Ֆրանսիան աշխարհի առաջավոր և զարգացած ե րկրներից է ր։

1905 թ. հունվարի 9–ին Ս. Պետերբուրգում խաղաղ ցույցի գնդակոծմամբ սկսվեց Ռուսաստանյան առաջին հեղափոխությունը։ Զոհվեցին հազարավոր մարդիկ։
Սակայն հեղափոխությունը հանգեցրեց նաև դրական արդյունքների։ 1905 թ. հոկտեմբերի 17–ին Նիկոլայ II ցարը հրապարակեց հրովարտակ, որով տերության բոլոր քաղաքացիներին խոստանում էր ազատություններ՝ անձի, խոսքի, հասարակական
կազմակերպությունների, կրոնի։


5. Ազգային պետությունների առաջացումը նոր դարաշրջանի կարևոր գործընթացներից էր։ Գերմանիայում դա տեղի ունեցավ «երկաթով և արյամբ»։ Իտալիայի
վերամիավորումն ընթացավ համազգային պայքարի ուղիով։ Երկու երկրներում
էլ հռչակվեցին ժողովրդավարական ազատություններ։ Բուռն զարգացում ապրեց տնտեսությունը։ XX դարի սկզբին նրանք դարձան զարգացած երկրներ։

  • Պարզաբանե՛ք Գերմանիայի միավորման նախադրյալները և նշանակությունը:
    Ո ՞վ էր Օ. Բիսմարկը և ի ՛նչ դեր է խաղացել այդ գործում: Ի՞նչ է Ռիսորջիմենտոն:
    Ե՞րբ սկսվեց և ավարտվեց Իտալիայի միավորումը: Քաղաքական ի՞նչ կարգեր
    հաստատվեցին Գերմանիայում և Իտալիայում միավորումից հետո:

Օտտո Բիսմարի դերը Գերմանիայի միավորման և զարգացման գործում։

Ազգային պետությունների առաջացումը նոր դարաշրջանի կարևոր գործընթացներից էր։ Գերմանիայում դա տեղի ունեցավ «երկաթով և արյամբ»։ Իտալիայի վերամիավորումն ընթացավ համազգային պայքարի ուղիով։ Երկու երկրներում էլ հռչակվեցին ժողովրդավարական ազատություններ։ Բուռն զարգացում ապրեց տնտեսությունը։ XX դարի սկզբին նրանք դարձան զարգացած երկրներ։

Ինչպես գիտեք, Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Գերմանիան մնացել էր պառակտված, իսկ 1848–1849 թթ. հեղափոխությունը չլուծեց նրա վերամիավորման խնդիրը: Սակայն ՝ 1850–1860–ական թթ. Գերմանիան տնտեսապես միավորված էր։ Գերմանացիները
համոզված էին, որ ունեն նույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և ազգային շահերը։
Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր։
Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ. Բիսմարկն էր։ Նա կարճ ժամանակում Եվրոպայում դարձավ հայտնի քաղաքական դեմք։ Կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին։ « Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ».։ Դա ուղղված էր առաջին հերթին Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ։
1866 թ. պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային, Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը՝ բաղկացած 22 պետությունից։ Դա Գերմանիայի փաստացի վերամիավորումն էր։ Սակայն դեռ պետք էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությունը։
1870–1871 թթ. ընթացավ ֆրանս–պրուսական պատերազմը։ Այս անգամ ևս պրուսական բանակի հաղթանակը կատարյալ էր։ Կնքված հաշտությամբ Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց մեծ ռազմատուգանք։
1871 թ. հունվարի 18–ին Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի դղյակում  հանդիսավորությամբ հռչակվեց Գերմանական տերության ստեղծումը։ Հետագայում ընդունվեց Սահմանադրություն, որով ամրագրվում էր նրա դաշնային կառուցվածքը՝ 22 պետություն և երեք ազատ քաղաք։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տեղական սահմանադրությունը։ Համագերմանական գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին։ Նա երկիրը ղեկավարում էր համագերմանական միակ նախարարի՝ կանցլերի միջոցով։ Տերության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր՝ Ռայխստագը։
Այլ խոսքով՝ Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։

ՋՈՒԶԵՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻ
(1807–1882)

Իտալիայի ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, ազգային հերոս։ 1833 թ. դառնում է «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության անդամ։ 1834 թ. ապստամբությանը մասնակցելու համար դատապարտվում է մահապատժի։ Սակայն կարողանում է փախչել։
1848–1849 թթ. ազգային հեղափոխության հերոսն էր։ Սակայն դրա պարտությունը
նրան չի ընկճում։
1860 թ. նրա « կարմիր շապկավորների հազարյակը» կարողացավ ազատագրել
Իտալիայի հարավը, ինչը բեկումնային դարձավ երկրի միավորման գործում։ Գարիբալդին ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար, հերոսի կերպար էր և լեգենդ։ Նրան մեծարել են Մ. Նալբանդյանը, Ա. Իսահակյանը և այլք։

Իտալիայի վերամիավորումը
Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Իտալիան նույնպես մնացել էր մասնատված։ Նրա հյուսիսային շրջանները Ավստրիայի տիրապետության տակ էին։ Ուստի
Իտալիայի վերամիավորման պայքարն ուներ նաև ազգային–ազատագրական բովանդակություն։
Երկրում ստեղծվել էին գաղտնի ընկերություններ,
որոնք ղեկավարում էին պայքարը։ Դրանցից էր Երիտասարդ Իտալիան։
1848–1849 թթ. իտալական ազգային հեղափոխությունը պարտվեց։ Սակայն
ազգային վերամիավորման և առաջադիմության գաղափարները չմարեցին։

1850–1860–ա կան թթ. Ազգային վերամիավորման դրոշակիրը դարձավ Սարդինական թագավորությունը։ Դաշինք կնքելով Նապոլեոն III–ի հետ՝ այն պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ։ Դա առաջ բերեց համազգային խանդավառություն։ Իտալական մյուս պետությունները միացան պայքարին։ Սկսվեց կամավորական մեծ շարժում։
Ազգային հերոս Ջ. Գարիբալդին 1860 թ. իր զորաջոկատով ափ իջավ Սիցիլիայում և կարճ ժամանակում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը։
1861 թ. հրավիրվեց համաիտալական խորհրդարանը, որը հռչակեց Իտալական թագավորության ստեղծումը։ Սակայն Հռոմը և Վենետիկը դեռևս դրա կազմում չէին։ Առաջինի վերամիավորմանը խոչընդոտում էր Հռոմի պապը, իսկ երկրորդը շարունակում էր մնալ Ավստրիայի տիրապետության ներքո։
Ավստրիայի՝ Պրուսիայից կրած պարտությունը (1866 թ.) նպաստավոր պայմաններ ստեղծեց Վենետիկի ազատագրման համար։ Իսկ Հռոմն Իտալիային միացավ և մայրաքաղաք հռչակվեց ֆրանս–պրուսական պատերազմից հետո՝ 1871 թ.։ Դա Իտալիայի վերամիավորման հարյուրամյա պայքարի ավարտն էր։
1871 թ. իտալական պետությունը ճանաչեց պապին՝ իբրև աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ։ Նրա նստավայր Վատիկանը ստացավ ինքնիշխանություն։
Իտալիան նույնպես սահմանադրական միապետություն էր։ Գործադիր իշխանությունը ներկայացնում էին թագավորը և նախարարների խորհուրդը, իսկ օրենսդիր իշխանությունը՝ համաիտալական Խորհրդարանը։


Դուրս գրել 10 կարևոր իրադարձությունները/ էջ171-172/ , մի քանի նախադասությամբ ներկայացնել 17-19-րդ դարերը ուսումնասիրելով այդ շրջանի ժամանակագրությունը:

XVII –XIX դ. առաջին կես – Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլը
1804–1814 թթ. – Նապոլեոն I. Առաջին կայսրությունը Ֆրանսիայում
1807 թ. – Շոգենավի ստեղծումը
1814–1815 թթ. – Վիեննայի վեհաժողովը
XIX դ. կես–XX դ. սկիզբ – Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը
1848–1849 թթ. – Հեղափոխությունները Եվրոպայում
1878 թ. հունիս–հուլիս – Բեռլինի վեհաժողովը, Հայկական հարցը
1914 թ. օ գոստոսի 1 – Առաջին աշխարհամարտի սկիզբը
1918 թ. մարտի 3 – Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքումը, Խորհրդային
Ռուսաստանի միակողմանի դուրս գալը պատերազմից
1918 թ. հունիսի 4 – Բաթումի հաշտության պայմանագրի կնքումը, պատերազմի ավարտը Կովկասյան ճակատում
1918 թ. հոկտեմբերի 30 – Մուդրոսի զինադադարի կնքումը, Օսմանյան կայսրության
պարտությունը աշխարհամարտում
1918 թ. նոյեմբերի 11 – Գերմանիայի անձնատուր լինելը. Առաջին աշխարհամարտի ավարտը

Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում մշակույթը հասավ
զարգացման նոր մակարդակի։ Գիտական հայտնագործությունները էականորեն փոխեցին աշխարհի մասին պատկերացումները։

Արդյունաբերական հեղաշրջում – Արտադրության մեքենայացման գործընթաց, որն սկսվեց XVIII դ. 60–ա կան թթ.։ Մանուֆակտուրային փոխարինելու եկավ մեքենագործարանային արտադրությունը։ Գիտության և տեխնիկայի նվաճումներն սկսե ցին լայնորեն ներդրվել արտադրության մեջ՝ կյանքի կոչելով նոր նյութեր, սարքավորումներ, էներգիայի աղբյուրներ։
1768 թ. – Առաջին շոգեշարժիչի ստեղծումը Ջ. Ուատտի կողմից, գոլորշու ուժի  օգտագործմամբ
1784 թ.- Ջ. Ուատտը իր շոգեշարժիչի հիմքի վրա ստեղծեցստեղծեց առաջին շոգեմեքենան։
1807 թ. – Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգենավը։
1814 թ. -անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին շոգեքարշը
1823 թ.՝ -անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին երկաթուղին։
1839 թ. ֆրանսիացի նկարիչ և ֆիզիկոս Լ. Դագերը ստեղծեց առաջին լուսանկարչական    սարքը
1870-ական թ.- ամերիկացի նշանավոր գյուտարար և Թ. Էդիսոնը ստեղծեց աշխարհում առաջին շիկացման էլեկտրական լամպը։
1895 թ. – Առաջին կինոսարքի գյուտը, ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրները  հայտնագործել են առաջին կինոսարքը, որն անվանվել է կինեմատոգրաֆ։ 
1896–1897 թթ. – Առաջին դիզելային շարժիչի ստեղծումը  գերմանացիճարտարագետ՝ Ռուդոլֆ Դիզելի կողմից

Աբսոլյուտիզմ – Բացարձակ՝ միահեծան իշխանություն: Ծագում է լատիներեն « բացար ձակ» բառից։ Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն։ Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է։ Չկա սահմանադրություն։

Նշանավոր թագավորներից էր ֆրանսիացի Լուի XIV Արևը (1643–1715)։ Երկրում ամեն ինչ կատարվում էր ըստ նրա կամքի։ Մի առիթով նա հայտարարել է. « Պետությունը ե ՛ս եմ»։ Արքայի բացարձակ կամքով Ֆրանսիայում մտցվեցին միասնական օրենքներ, դատարաններ, հարկեր ու տուրքեր։ Զարկ տրվեց տնտեսությանը. ստեղծվեցին բազմաթիվ մանուֆակտուրաներ, կառուցվեցին ճանապարհներ և ջրանցներ։ Ֆրանսիան նպատակ ուներ ավելի շատ ապրանքներ արտահանել, քան ներմուծել։

Իմպերիալիզմ— Ուրիշ ազգերին տիրելու գաղափարախոսությունը ստացել էր իմպերիալիզմ (կայսերապաշտություն) անունը։
Խաղաղության կողմնակիցների շարժումը անվանում էին պացիֆիստներ (լատիներեն` խաղաղարար)։

Վյաչեսլավ Պրախ․ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»․ հատված գրքից

Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ

(նրան՝ դստերս)

Իմ հեռավոր երկինք, բա՜րև։
Ինչու՞ քեզ այսպես կոչեցի։ Բանն այն է, որ երբ դու վերջապես ձեռքդ վերցնես այս գիրքը, ինձ նայելու ես էջերի ու տառերի միջով, ինչպես Խաղաղ օվկիանոսի ջրերին՝ ինքնաթիռի պատուհանից, ինչպես հարավաֆրիկյան վայրի ցեղերին, ինչպես սև-սպիտակ մի ֆիլմ․․․
Քեզ կթվա, թե ես հինավուրց, դարավոր մեկն եմ և իմ ժամանակներում մարդիկ աշխարհը տեսնում էին սև ու սպիտակ երանգներով։

Ժպտում եմ։
Ժամանակները փոխվում են, համաձայն եմ, բայց մարդկանց զգացմունքները՝ ոչ։
Ես ուզում եմ ասել քեզ, անհա՜ս իմ, որ պետք է փայփայել ամեն մարդու, որ երբևէ մտել է քո կյանք։ Դա շատ կարևոր է, հավատա՛ ինձ։ Չես սիրում, ատում ես, արհամարհում ես ողջ հոգով, ուրեմն ուղղակի բա՛ց թող։ Մի՛ խփիր, մի՛ սպանիր, մարդուն վատը մի՛ ցանկացիր՝ անիծելով։ Ուղղակի բա՛ց թող, ուղղակի մոռացի՛ր։
Այս կյանքում քեզ ի վերջո կվերադառնա բումերանգի պես ամեն բան, բարձրում սավառնող իմ, ուզես թե չուզես։ Գիտես դա, թե ոչ։ Ցավում եմ, բայց այդպես է լինելու։
Ես մի առիթով համոզվեցի, որ իմ կյանքին առնչված ամեն մարդ՝ լավ կամ վատ, գեղեցիկ կամ ոչ այնքան, հարուստ թե աղքատ, իմ ուղեկիցն է ժամանակի որոշակի ընթացքի համար։ Սա «կյանք» անունով  գլուխկոտրուկի մի մասնիկն է։ Շատ դժվար է ցավ չպատճառել, երբ այնպես մեծ է ցանկությունը։ Ծայրահեղ դժվար է երբեմն քո մեջ գտնել մարդուն։
Ես կոչ չեմ անում ձախ այտը դեմ տալ, երբ կապտակեն աջ այտիդ, տվյալ դեպքում ես խորհուրդ եմ տալիս առանց հապաղելու ջարդել քիթը։ Ես կոչ եմ անում ցավ չպատճառել այն անվնաս, անպաշտպան էակներին, որոնք մի օր կտեսնեն քո մեջ  միմիայն ամենահիասքանչը, բոլոր արժանիքներդ, այն բարի մարդկանց, որոնք կուրորեն սիրահարված կլինեն քեզ։
Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ, փոքրի՜կս, անգամ եթե քո տարերքը կրակն է, իսկ նրանցը՝ օդը կամ ջուրը։ Չես սիրում, ատում ես, քանի որ հիասթափվել ես մարդուց, ուղղակի բաց թող նրան։ Ասա, որ չես կարողանա, որ չես թելադրի, որ այլևս անհնար  է հարություն տալ․․․ Ասա այնպես, ինչպես որ կա։ Բայց մի՛  ծեծիր օրեր շարունակ, մի՛ արա նրան այն, ինչ որ չէիր ցանկանա ինքդ քեզ։
Մայրդ ինձ հաճախ էր ասում ճոճանակի մասին․ որքան երկար, տևական է այն ճոճվում, այնքան ուժեղ է լինելու հաջորդած հարվածը։

Խոստմանը հավատարիմ լինելու կարևորության մասին
(նրան՝ որդուս)

Եզակի տաղանդ է տված խոստումը պահելը։ Այս վեհ կարողությունը չի ծնվում մարդու հետ, գենետիկորեն չի փոխանցվում և չի առաջանում տարիքի հետ։ Այն կարելի է միայն դաստիարակել ինքդ քո մեջ։ Ընտելացնել ինքդ քեզ՝ ապրել քո կողմից ասված բառի շուրջ։
Ամոթալի չէ ասել «ոչ», «չի ստացվում», «չեմ կարող», բայց ահա եթե մարդուն ինչ-որ բան ես խոստացել ու չես պահել խոստումդ, ուրեմն թուլություն ես ցուցաբերել։ Չպահած խոստումը առաջին հերթին թուլության նշան է, կամքի բացակայության, անպատասխանատվության։

Մարդիկ իրենց բնույթով չեն սիրում անպատասխանատու էակներին և գրեթե միշտ լուրջ չեն ընդունում այդպիսիներին։ Ուղղակի ինչ-որ մի պահի նրանք կդադարեն քեզ հետ շփվել, կխզեն բոլոր կապերը։

Խոստումը պահելն արարք է։ Արարքը՝ արդյունքն է մարդկային ջանքերի, որոնք ուղղված են որոշակի գործողությունների, նույնսիկ եթե մարդը բնավ չի ուզում գործել։ Իսկ ասել և չանել․ սա արդեն հարմարվողականություն է, պլանկտոնին բնորոշ հատկությունների արտահայտություն։ Անկեղծ լինեմ, եթե հստակ գիտես, որ չես անելու, ավելի լավ է պատասխանիր,որ չես կարող, հակառակ դեպքում քեզնից կհիասթափվեն և կսկսեն վերաբերվել լրիվ այլ կերպ։

Գիտե՞ս՝ ինչու են տղամարդկանց միջավայրում շատ գնահատում խոսքին հավատարիմ մարդկանց։ Որովհետև այդպիսով կարելի է հայտնաբերել տղամարդու ոգին կամ էլ բնավ չհայտնաբերել այն։ Կալանավայրերում խոստումը չպահող մարդկանց հայհոյում են, իսկ մեր աշխարհում անվանում են պարզապես դատարկախոս։

Հաճախ մենք տարիներ շարունակ գդալ-գդալ հավաքում ենք մեր հանդեպ հարգանքը, և մի սխալ արարքի պատճառով այն դեն նետում դույլերով։

Բառը, որդիս, ուղղակի ձայն չէ։ Խոստումը քո վերաբերմունքն է մարդուն, ում դու այն խոստացել ես։ Խոստումը քո ուժի գոյության կամ դրա բացակայության ցուցիչն է։ Խոստումը քո ոգին է, կամ էլ ուղղակի գոլորշի է քո բերանից։

Միլիոն տոկոսով համոզված եմ այն ամենում, ինչ գրում եմ հիմա․ կատարածդ խոստումներով են դատելու քո մասին։

Թարգմանությունը՝  Մարինա Գևորգյանի